Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն, «Իրավունք» թերթը ներկայացրել է այդ հանդիպման մանրամասները:
Մասնավորապես՝ ըստ աղբյուրի, Փաշինյանն ասել է, որ ղարաբաղցիներն իրենք թող որոշեն իրենց արտաքին քաղաքականությունը, որ Հայաստանի վրա այդ մասով հույս չդնեն:
«Միևնույն ժամանակ ընդգծել է, որ ինչով կարող են կօգնեն, այդ թվում՝ ֆինանսական մասով խնդրի առաջ չեն կանգնի: Կարճ ասած, Ղարաբաղին այս վիճակին հասցնելով, Նիկոլը վերջնականապես որոշել է միայնակ թողնել: Սրա համար ևս նա ապագայում դատարանում պատասխան է տալու», - գրում է թերթը: