«Հնդկական «Pinaca» ռեակտիվ կայանները ՀՀ ԶՈՒ համար այնքան անօգտակար են, որքան որ ՍՈւ-30-ները»
 «Հնդկական «Pinaca» ռեակտիվ կայանները ՀՀ ԶՈՒ համար այնքան անօգտակար են, որքան որ ՍՈւ-30-ները»
12:10     19 10 2022    
ՍՈւ-30-ի հետ կապված պատմությունը կրկնվում է, մենք շատ ռիսկային հնդկական զենք ենք գնում 250 միլիոն դոլարով։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական լրատվամիջոցներին, այս մասին ասել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Հասկանալի չէ, թե արդյոք Հնդկաստանից գնված զենքերը լավն են, ինչի մասին, ի դեպ, ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա։ Բացի Հնդկաստանից, ոչ ոք չունի այդ զենքերը, շատ փորձարկումներ չեն իրականացվել և հայտնի չէ, թե որքանով է հաջողվել։

ՀՕՊ-ի և օդուժի խնդիրների ֆոնին մենք խոշոր թիրախներ ենք գնում ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի համար։ Բացի այդ, մեզ անհրաժեշտ են շարժական հրետանի և նույնիսկ զրահաբաճկոններ: Հնդկաստանից զենք գնելով՝ ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը փչացնում հարաբերությունները Չինաստանի և Իրանի հետ»,-ասել է փորձագետը:
Zinvor.info

Հեշթեգներ. Վրթանեսյան   Հայաստան  


Լրահոս