Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայկական ԶԼՄ-ներին հայտնել են Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայություում։
Գերատեսչությունում հայտնել են, որ Ղազարյանին ծեծի ենթարկելու ահազանգը եղել է Էրեբունի բժշկական կենտրոնից, որտեղ նրան տեղափոխել են շտապօգնության մեքենայով։
«Շտապօգնության բրիգադը Ղազարյանին վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց։ Այս պահին դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։ Նյութերը փոխանցվել են նախաքննական մարմնին»,- հայտնել են ոստիկանությունում։
Ղազարյանը հիվանդանոց է տեղափոխվել Եղբայրության 16 հասցեից, հարձակվողների մասին տեղեկություններ չկան։
Հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանն իր հերթին ասել է, որ Ղազարյանին ծեծել են նրա տան մոտ։ Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանը Երևանում բազմիցս հանրահավաքներ է կազմակերպել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Zinvor.info