Բորել. ԵՄ քաղաքացիական առաքելության թիմն արդեն Հայաստանում է
  Բորել.  ԵՄ քաղաքացիական առաքելության թիմն արդեն Հայաստանում է
09:20     18 10 2022    
Հայ-ադրբեջանական սահմանին տեղակայելու համար ստեղծված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության թիմն արդեն Հայաստանում է, և այն օպերատիվորեն կտեղակայվի:

Այս մասին երկուշաբթի հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին երկուշաբթի հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներին վերաբերող մամուլի ասուլիսին:

«Մեր թիմն արդեն Հայաստանում է: Առաքելությունն արագ կիրագործվի»,-նշել է նա:
Zinvor.info

Հեշթեգներ. Բորել   ԵՄ  


Լրահոս