Իլհամ Ալիև. Ադրբեջանը տրամադրված է Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղության
  Իլհամ Ալիև.  Ադրբեջանը տրամադրված է Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղության
10:33     14 10 2022    
Բաքուն ձգտում է երկարաժամկետ խաղաղության հասնել Երևանի հետ, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Աստանայում կայացած՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների համաժողովի գագաթնաժողովի շրջանակներում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես նշել է նախագահ Իլհամ Ալիևը, յուրաքանչյուր հանդիպման ժամանակ պետությունների ղեկավարները քննարկում են անվտանգության և տարածաշրջանում խաղաղության հասնելու հարցեր։

«Այսօր մենք նույնպես կխոսենք այս մասին։ Մենք հավատարիմ ենք երկարաժամկետ խաղաղությանը և, մեր հերթին, կարծում ենք, որ բավական կառուցողական թեզեր ենք առաջարկել, որպեսզի վերջնականապես խաղաղություն ձեռք բերվի»,- ասել է Ի.Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ Բաքուն շատ գոհ է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացումից։ Նրա խոսքով՝ իրենք հասել են ամենաբարձր մակարդակի՝ դաշնակցային փոխգործակցության։ Նախագահը նշել է, որ բազմաթիվ հարցերում կողմերը շատ ակտիվ առաջ են շարժվում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս