Իլհամ Ալիև. Ադրբեջանը բավական կառուցողական թեզեր է առաջարկել տարածաշրջանում խաղաղության հասնելու համար
  Իլհամ Ալիև.  Ադրբեջանը բավական կառուցողական թեզեր է առաջարկել տարածաշրջանում խաղաղության հասնելու համար
10:03     14 10 2022    
Ադրբեջանա-ռուսական հարաբերությունները հասել են ամենաբարձր մակարդակի: Շատ հարցերում մենք շատ ակտիվ առաջ ենք շարժվում։ Առևտրատնտեսական կապերի աճ է նկատվում: Այն նախագծերը, որոնք մենք այժմ նախանշել ենք, ինչպես նաև համաձայնեցրել ենք նախորդ հանդիպումներում, թույլ կտան մեզ էլ ավելի մեծացնել փոխադարձ առևտուրը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Աստանայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք դրական դինամիկա ենք տեսնում բոլոր ուղղություններով։ Իհարկե, ամեն հանդիպման ժամանակ մենք չենք շրջանցում մեր տարածաշրջանի խնդիրները, անվտանգության խնդիրները, տարածաշրջանում խաղաղության հասնելը։ Մենք հավատարիմ ենք երկարաժամկետ խաղաղությանը և, մեր հերթին, կարծում ենք, որ բավականին կառուցողական թեզեր ենք առաջարկել, որպեսզի այս խաղաղությունը վերջնականապես ձեռք բերվի»,- նշել է մեր պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս