Երևանը պետք է տեղեկատվություն տրամադրի Բաքվին անհետ կորածների ճակատագրի մասին
 Երևանը պետք է տեղեկատվություն տրամադրի Բաքվին անհետ կորածների ճակատագրի մասին
14:12     13 10 2022    
«Հայաստանը պետք է տեղեկատվություն տրամադրի Ադրբեջանին անհետ կորածների ճակատագրի և զանգվածային գերեզմանների ճշգրիտ վայրերի մասին»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Աստանայում՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված համաժողովի (CICA) գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է Զանգեզուրի միջանցքի ստեղծման ուղղությամբ, որը կդառնա Միջին միջանցքի զգալի մասը, ասել է պետության ղեկավարը։

Նախագահը նաև հավելել է, որ, միջազգային փորձագետների գնահատումներով, Ադրբեջանին կպահանջվի մոտ 30 տարի և 25 միլիարդ դոլար՝ տարածքների ականազերծման հարցը լուծելու համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Երևան   Բաքու  


Լրահոս