Զինապարտները փախչում են Հայաստանից
 Զինապարտները փախչում են Հայաստանից
17:13     12 10 2022    
ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստան ժամանողների և երկրից մեկնողների առումով ծայրահեղ մռայլ պատկեր է ձևավորվել։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով հայկական լրատվամիջոցներին։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում երկրից դուրս է եկել 924 հազար ՀՀ քաղաքացի, մուտք է գործել 882 հազարը։ Փաստորեն, մի քանի ամսում Հայաստանի քաղաքացիություն ունեցող Հայաստանի բնակչությունը նվազել է 42 հազար մարդով։

«Ակնհայտ է, որ սա մի հսկայական մինուս է Հայաստանի ներկա և ապագա անվտանգության տեսանկյունից։ Բանն այն է, որ Հայաստանը լքում են հիմնականում զինապարտները:

Եթե այս միտումը շարունակվի, ապա ապագայում ակնհայտ խնդիրներ կլինեն թե՛ մոբիլիզացիոն ռեսուրսի, թե՛ ՀՀ ԶՈՒ նախատեսվող զորակոչի հետ կապված, ինչը, բնականաբար, նվազեցնում է պետության պաշտպանունակության մակարդակը»,- ահազանգում են հայկական լրատվամիջոցները։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Զինապարտներ  


Լրահոս