Մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժությունները
 Մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժությունները
18:12     10 10 2022    
Մեկնարկել են «Կովկասյան արծիվ-2022» համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ստորաբաժանումները։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտնել են Վրաստանում Թուրքիայի դեսպանատանը։

Զորավարժություններն ընթանում են Վրաստանի Մուխրովանի քաղաքում։

«Կովկասյան արծիվ» համատեղ զորավարժությունները՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավմամբ, անցկացվում են ամեն տարի։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա   Վրաստան  


Լրահոս