Հայաստանը պատրաստ է բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը. Փաշինյան
 Հայաստանը պատրաստ է բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը.  Փաշինյան
13:48     07 10 2022    
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում:

«Պրահայում ևս մեկ անգամ հաստատեցի հայկական կողմի առաջարկը բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման առնչությամբ», - նշել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ «Ադրբեջանը կրկին դրական պատասխան չի տվել»։

«Կրկնում եմ՝ Հայաստանը պատրաստ է բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ մեր ինքնիշխանությունն ու օրենսդրությունը լիովին հարգելով»,–գրել է Փաշինյանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Հայաստան  


Լրահոս