Իլհամ Ալիև. ԵՄ հետ համաձայնագրի զգալի մասն արդեն համաձայնեցված է
  Իլհամ Ալիև.  ԵՄ հետ համաձայնագրի զգալի մասն արդեն համաձայնեցված է
09:37     07 10 2022    
ԵՄ-ի հետ համաձայնագրի մի զգալի մասն արդեն համաձայնեցված է, իսկ մնացած հարցերն այդքան էլ սկզբունքային բնույթ չեն կրում։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Պրահայում ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

«Համաձայնագրի մի զգալի մասն արդեն համաձայնեցված է, իսկ մնացած հարցերն այդքան էլ սկզբունքային բնույթ չեն կրում։ Տրանսպորտի ոլորտում համագործակցության նոր հնարավորություններ են ի հայտ եկել: Որովհետև Ադրբեջանի աշխարհագրական դիրքը, ժամանակակից տրանսպորտային ենթակառուցվածքը՝ Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքները շատ կարևոր են նաև Եվրոպայի համար»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նրա խոսքով, Եվրամիության երկրներն Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերներն են։

«Ադրբեջանի աճող դերը աշխարհաքաղաքական տարածությունում, անշուշտ, դրսևորվում է ինչպես տնտեսական, այնպես էլ ներդրումների ոլորտում»,- ասել է Իլհամ Ալիևը։

Նա բարձր է գնահատել այն փաստը, որ վերջին ամիսներին Եվրամիության և Ադրբեջանի միջև շփումներն ավելացել են, աճել է փոխվստահությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս