Հավատում եմ Հայաստանի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը. Էրդողան
 Հավատում եմ Հայաստանի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը.  Էրդողան
12:00     07 10 2022    
Մեր տարածաշրջանում (Հայաստանի հետ – խմբ.) լավ հարևանության շնորհիվ, ես հավատում եմ, որ մենք կարող ենք հասնել լիարժեք նորմալացման մեր նպատակին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Պրահայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։

Նա նաև հիշեցրել է, որ որոշ ժամանակ առաջ հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը համերաշխության և համագործակցության կարևոր հարթակ է։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Հայաստան  


Լրահոս