Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ հայկական լրատվամիջոցներին հղումով, այս մասին խորհրդարանում կառավարության ժամին հայտարարել է ինքը՝ Փաշինյանը։
«Ես գնում եմ Պրահա, որտեղ կմասնակցեմ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Կկայանա քառակողմ հանդիպում՝ Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի նախագահների մասնակցությամբ։ Նախատեսված է նաև հանդիպում Թուրքիայի նախագահի հետ, մենք հայտարարել ենք այդ հնարավորության մասին»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով, այդ հանդիպումները տեղավորվում են Հայաստանի իշխանությունների խաղաղության օրակարգի շրջանակներում։ Փաշինյանը ասել է նաև, որ դրանից հետո մեկնելու է Սանկտ Պետերբուրգ, որտեղ մասնակցելու է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։