Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ հայկական լրատվամիջոցներին հղումով, այս մասին հայտնել է Հայաստանի Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
Նա պարզաբանել է, որ այժմ 10 զինծառայող հարցաքննվում է որպես վկա, մնացած յոթը բուժում են անցնում, նրանք նույնպես կհարցաքննվեն վերականգնվելուց հետո։
Թադևոսյանի խոսքով՝ վերադարձած զինծառայողների մեջ ծանր վիրավորներ չկան, մի քանիսն ստացել են թեթև բեկորային վնասվածքներ, գերության մեջ նրանց չեն խոշտանգել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Բաքուն Երևանին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների։