Փաշինյանների ընտանիքի թերթ. Ռուսաստանը զենք չի մատակարարում Հայաստանին
  Փաշինյանների ընտանիքի թերթ.  Ռուսաստանը զենք չի մատակարարում Հայաստանին
12:36     04 10 2022    
Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթն այսօր հոդված է հրապարակել՝ «Ի՞նչ է ուզում Ռուսաստանը» վերնագրով։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, թերթը նշում է, որ տեղեկություն է հրապարակում Վեհափառ Հայրապետի, երեք նախկին նախագահների և Հայաստանի փորձագիտական հանրության ուշադրության համար։

Այսօրվա հոդվածում ուշագրավ է հետևյալ հատվածը. «Ռուսաստանի Դաշնության գործողությունների իմաստը հետևյալն է. ցույց տալ Հայաստանի անվտանգության խոցելիությունը, որպեսզի վերջինս հնարավորինս շուտ դիմի «Ռուսաստան-Բելառուս» Միութենական պետություն մաս դառնալու:

Այդ տրամաբանությունը զարգացնելու քայլերն են՝ Ադրբեջանի ագրեսիվությունը, Հայաստանում տեղակայված ռուսական զորքերի անգործունեությունը, Ռուսաստանի քաղաքական չեզոքությունը և Հայաստանին զենք մատակարարելու պարտավորությունները չկատարելը։ Վերջին գործիքի օգտագործումը պատահական չէ և օգտագործվել է նախկինում, օրինակ՝ 2016 թվականի պատերազմից առաջ և հետո։ Հայաստանը պետք է լինի հնարավորինս խոցելի, որպեսզի ընկնի Ռուսաստանի գիրկը»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստում զենքի մատակարարման մասին ասել էր հետևյալը. «Ունենք դեպքեր, երբ միլիոնավոր դոլարներ են վճարվել, բայց զենք չի մատակարարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից»։ Իրականում, իր ընտանեկան թերթում նա հստակորեն մեղադրում է Ռուսաստանին զենքի մատակարարումների վերաբերյալ պարտավորոթյունները չկատարելու մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   Հայաստան  


Լրահոս