Վահիդ Հաջիև. Զանգիլանում վերականգնողական աշխատանքներն իրականացվում են Սան Մարինոյի հռչակագրին համապատասխան
  Վահիդ Հաջիև.  Զանգիլանում վերականգնողական աշխատանքներն իրականացվում են Սան Մարինոյի հռչակագրին համապատասխան
10:44     04 10 2022    
«Զանգիլանի շրջանում վերականգնողական և վերակառուցողական աշխատանքներն իրականացվում են ՄԱԿ-ի նպատակներին և Սան Մարինոյի «Կայուն զարգացման մասին» հռչակագրին համապատասխան։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Զանգիլանի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Վահիդ Հաջիևը՝ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի քաղաքաշինության, բնակարանային տնտեսության և հողի կառավարման կոմիտեի 83-րդ նստաշրջանի շրջանակներում:

Նա նիստի մասնակիցների հետ կիսվել է օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնման և վերակառուցման, բնակչության վերաբնակեցման Ադրբեջանի փորձով, մասնավորապես՝ Զանգիլանի շրջանում։ Նախագահի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ այս բոլոր աշխատանքների հիմնական նպատակը նախկին ներքին տեղահանվածների վերադարձն է հարազատ հողեր, նրանց բնակության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Վահիդ-Հաջիև   Զանգիլան  


Լրահոս