Կոմանդոսի առաջին շրջանավարտ սպաներն Ադրբեջանում
 Կոմանդոսի առաջին շրջանավարտ սպաներն Ադրբեջանում
18:35     30 09 2022    
Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հանձնարարությամբ շարունակվում են աշխատանքները բանակում ծառայող զինվորականների պատրաստվածության մակարդակի և ստորաբաժանումների մարտունակության հետագա բարձրացման ուղղությամբ։

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից Zinvor.info-յին հայտնել են, որ ընթացիկ տարվա ուսումնական պլանի համաձայն՝ անցկացվել է «Կոմանդոսի առաջին սպայական կուրսի» ավարտական արարողությունը։

Արարողության ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգել են համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի, ինչպես նաև Ադրբեջանի անկախության և ինքնիշխանության համար իրենց կյանքը տված նահատակների հիշատակը։ Զինվորական նվագախմբի ուղեկցությամբ հնչել է Ադրբեջանի Հանրապետության պետական օրհներգը։

Ավարտական արարողության ժամանակ ելույթ ունեցողները խոսել են նման դասընթացների կարևորության մասին՝ զինծառայողների պրոֆեսիոնալիզմի և մարտունակության բարձրացման առումով, իսկ դասընթացը հաջողությամբ ավարտածներին հաջողություն են մաղթել հետագա ծառայության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԶՈՒ  


Լրահոս