Ալիևը՝ Ռադևին . «Ադրբեջանն ու Բուլղարիան ռազմավարական գործընկերներ են»
  Ալիևը՝ Ռադևին . «Ադրբեջանն ու Բուլղարիան ռազմավարական գործընկերներ են»
17:52     30 09 2022    
Սեպտեմբերի 30-ին Սոֆիայում կայացել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի միջև ընդլայնված կազմով հանդիպում:

Ինչպես հաղորդում է «Ազերթաջ» գործակալությունը, Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը, ողջունելով Ադրբեջանի նախագահին՝ ասել է.

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս և մեծ ուշադրություն ենք դարձնում էներգետիկ ոլորտում համագործակցությանը։ Սակայն, իհարկե, հանդիպման ընթացքում մենք կքննարկենք ոչ միայն էներգետիկ ոլորտը, այլև ռազմավարական այլ ուղղությունները։ Սա ներառում է նորարարությունների, բարձր տեխնոլոգիաների, առևտրի, ներդրումների և, բնականաբար, մշակույթի և գիտության ոլորտները: Դրանք նույնպես կծառայեն մեր համագործակցության խորացմանը»։

Իր հերթին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է.

«Բուլղարիան և Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են։ Ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը ստորագրվել է յոթ տարի առաջ և այս տարիների ընթացքում ռազմավարական գործընկերությունը իրեն դրսևորել է, կարելի է ասել, բազմաթիվ ուղղություններով։ Հիշում եմ Ձեր պաշտոնական այցը Ադրբեջան։ Այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումներն ու ընդունված որոշումներն իրենց արտացոլումն են գտնում կյանքում։ Ինչպես Դուք ասացիք, վաղը Բուլղարիայում տեղի կունենա շատ կարևոր իրադարձություն՝ մենք կնշենք Հունաստան-Բուլղարիա ինտերկոնեկտորի նախագծի մեկնարկը։ Բոլոր ոլորտներում մեր համագործակցության հիմքում դրված են ջերմ հարաբերությունները։ Բուլղարիա-ադրբեջանական հարաբերությունները բազմակողմ են: Մեր ժողովուրդների պատմական կապերը, իհարկե, այս կապերի հիմքում ընկած կարևոր գործոն են։ Ռազմավարական գործընկերությունը, որը կառուցված է, իհարկե, փոխադարձ շահերի վրա, նոր հնարավորություններ է բացում, քանի որ էներգետիկ ոլորտում սկսված լուրջ համագործակցությունը շատ մեծ ապագա ունի։ Մենք այս աշխատանքի առաջին փուլում ենք։

Համոզված եմ, որ ապագայում գործնական քայլեր կձեռնարկվեն այն թեմաների հետ կապված, որոնք մենք այսօր քննարկել ենք դեմառդեմ հանդիպման ժամանակ։ Ադրբեջանը, որպես գազի հուսալի մատակարար, եվրոպական երկրների համար մեծ նշանակություն ունեցող երկիր է։ Մենք նույնպես մեծ հետաքրքրություն ենք ցուցաբերում եվրոպական շուկայի նկատմամբ, այդ թվում՝ Բուլղարիայի և ձեր հարևան երկրների շուկաների»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ռադև  


Լրահոս