Բուլղարիայի նախագահ. Ադրբեջանն իրեն դրսևորել է որպես հուսալի գործընկեր
  Բուլղարիայի նախագահ.  Ադրբեջանն իրեն դրսևորել է որպես հուսալի գործընկեր
16:55     30 09 2022    
Ադրբեջանն իրեն դրսևորել է որպես Բուլղարիայի համար ցանկալի, առաջնահերթ և հուսալի գործընկեր։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Բուլղարիայի հեռագրական գործակալությանը (ԲՀԳ), այս մասին հայտարարել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։

Բուլղարիայի նախագահի խոսքով, վերջին տարիներին Ադրբեջանի հետ բարձր և ամենաբարձր մակարդակով ակտիվ երկխոսությունը նպաստել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը մինչև ռազմավարական գործընկերության մակարդակ։

«Ուրախ եմ, որ մենք կիսում ենք մեր տեսակետները մի շարք ոլորտներում մեր արդյունավետ համագործակցության զարգացման շարունակման հարցում», - ասել է Ռ. Ռադևը:
Zinvor.info

Հեշթեգներ. Բուլղարիա   Ադրբեջան  


Լրահոս