Օվերչուկ. Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանի տարածքով կմեկնեն Նախչըվան և կվերադառնան
|
|
«Հայաստանը լավ է հասկանում, որ հետագա տնտեսական աճին խոչընդոտում է տրանսպորտային շրջափակումը։ Այսօր մենք մեկ քայլ հեռու ենք դրա վերացումից»։
|
«Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է՝ ՌԴ փոխվարչապետ, Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով, բոլոր պայմանավորվածությունները կառուցված են, այդ թվում՝ հաշվի առնելով նշված գործոնը.
«Տրանսպորտային կապերի ապաշրջափակումը միանշանակ շահավետ է բոլոր կողմերի համար: Ադրբեջանի քաղաքացիները հնարավորություն կունենան Նախչըվան մեկնել և վերադառնալ Հայաստանի տարածքով։ Իսկ Հայաստանը, վերջապես, ձեռք կբերի Ադրբեջանի Հանրապետության տարածքով դեպի Ռուսաստան, Իրան, Կենտրոնական Ասիա և հակառակ ուղղությամբ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժի հնարավորություն։ Եվ այս փոխադարձ շարժումը, առևտրի և մարդկային կապերի զարգացումը, ինչպես ասացի, վերջապես թույլ կտա մեզ սկսել բուժել երկարամյա վերքերը Հարավկովկասյան տարածաշրջանում։ Մենք աշխատում ենք, որպեսզի դա տեղի ունենա»:
Հեշթեգներ.
Օվերչուկ
Ադրբեջան