Այս մասին հաղորդում է
Zinvor.info-ն՝ հղում անելով ուզբեկական լրատվամիջոցներին։
Այցի ծրագրի համաձայն՝ հուլիսի 2-3-ը Բաքվում կկայանա Բարձրագույն միջպետական խորհրդի երկրորդ նիստը, կանցկացվեն բարձրագույն մակարդակով բանակցություններ և այլ միջոցառումներ։ Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել ուզբեկա-ադրբեջանական բարեկամության, ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա խորացումը։ Հատուկ ուշադրություն կդարձվի գործնական համագործակցության և փոխգործակցության ընդլայնմանը առաջնահերթ ոլորտներում։
Հուլիսի 4-ին Ուզբեկստանի ղեկավարը կայցելի Խանքենդի քաղաք, որտեղ կմասնակցի Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովին, ինչպես նաև մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի ֆորումին մասնակցող երկրների ղեկավարների հետ։