Ռուսաստանի փոխվարչապետ. Հայաստանը մեկ քայլ է հեռու տրանսպորտային շրջափակման վերացումից
  Ռուսաստանի փոխվարչապետ.  Հայաստանը մեկ քայլ է հեռու տրանսպորտային շրջափակման վերացումից
10:40     30 09 2022    
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել է, որ Հայաստանը մեկ քայլ է հեռու տրանսպորտային շրջափակման վերացումից, որը զսպում է տնտեսական աճը։ Այս մասին հայտնում է «Росийская газета»-ի կայքը։

«Հայաստանը լավ է գիտակցում, որ հետագա տնտեսական աճին խոչընդոտում է տրանսպորտային շրջափակումը։ Այսօր մենք մեկ քայլ հեռու ենք դրա հեռացումից»,- նշել է Օվերչուկը։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև երկարատև տրանսպորտային շրջափակման պայմաններում սկսեցին տեղի ունենալ առևտրի, Հայաստանի տնտեսության աճը և ընդհանուր ինտեգրացիոն ձեռքբերումները։ Օվերչուկը համարում է, որ տրանսպորտային մեկուսացման հաղթահարման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հեռանկարները հզոր խթան կհաղորդեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի և հարակից երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի զարգացմանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Օվերչուկ   Հայաստան  


Լրահոս