Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն, այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների գծով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Ռուբեն Ռուբինյանը հիշեցրել է, որ իր վերջին հանդիպումը Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սարդար Քըլըչի հետ տեղի է ունեցել հուլիսի 14-ին։
Նա նշել է, որ սեպտեմբերի 14-ին՝ սահմանին պետք է տեղի ունենար հանդիպում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջև, որպեսզի քննարկվեր իմպլեմենտացիան այդ երկու քաղաքական պայմանավորվածությունների:
Նրա խոսքով, սեպտեմբերի 14-ին, երբ հայ-ադրբեջանական սահմանին բախումներ էին տեղի ունենում, թուրքական կողմի ցանկությամբ այդ հանդիպումը հետաձգվել է: