Թուրքիան հետաձգել է հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Հայաստանի սադրանքի պատճառով
 Թուրքիան հետաձգել է հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Հայաստանի սադրանքի պատճառով
18:02     29 09 2022    
«Մենք հանդիպել ենք հուլիսին, երբ որ ձեռք բերվեց այն հայտնի պայմանավորվածությունը երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանների բացման և ուղիղ ավիաբեռնափոխադրումների հնարավորության ստեղծման»։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների գծով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

Ռուբեն Ռուբինյանը հիշեցրել է, որ իր վերջին հանդիպումը Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սարդար Քըլըչի հետ տեղի է ունեցել հուլիսի 14-ին։

Նա նշել է, որ սեպտեմբերի 14-ին՝ սահմանին պետք է տեղի ունենար հանդիպում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջև, որպեսզի քննարկվեր իմպլեմենտացիան այդ երկու քաղաքական պայմանավորվածությունների:

Նրա խոսքով, սեպտեմբերի 14-ին, երբ հայ-ադրբեջանական սահմանին բախումներ էին տեղի ունենում, թուրքական կողմի ցանկությամբ այդ հանդիպումը հետաձգվել է:
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Հայաստան  


Լրահոս