Հայաստանը հաջորդ տարի կտրուկ կավելացնի ռազմական ծախսերը
 Հայաստանը հաջորդ տարի կտրուկ կավելացնի ռազմական ծախսերը
14:25     29 09 2022    
Հայաստանը 2023 թվականին կտրուկ կավելացնի ծախսերը, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հայկական լրատվամիջոցներին հղումով, այս մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը։

2022 թվականի համեմատ այդ նպատակներով ծախսերն անմիջապես կավելանան 200 մլրդ դրամով կամ մոտ 56%-ով և կկազմեն 557 մլրդ (1 մլրդ 326 մլն դոլար)։ Այս ծախսերի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի 5,9 տոկոս՝ այս տարվա համար նախատեսված 4,5 տոկոսի դիմաց։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Բանակ  


Լրահոս