«Հրապարակ». Փաշինյան-Էրդողան հանդիպումն իրականություն կդառնա
  «Հրապարակ».  Փաշինյան-Էրդողան հանդիպումն իրականություն կդառնա
13:50     29 09 2022    
Հոկտեմբերի 6-7-ը Պրահայում տեղի կունենա ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին հրավիրված են ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի ղեկավարները։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին գրում է երևանյան «Հրապարակ» թերթը։

«Օրերս Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ Պրահայում նախատեսված ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ ՀՀ ԱԳՆ-ն չբացառեց նման հնարավորությունը՝ նշելով հետևյալը.

«Չի բացառվում Պրահայի միջոցառման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպումը։ Ընդ որում, նման հանդիպում այս պահին հաստատված չէ»։

Կառավարությունում չեն շտապում պաշտոնական տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե Փաշինյանը կգնա Պրահա, թե ոչ, և իրականում սպասվում է արդյոք նման հանդիպում։ Մինչդեռ գործադիր իշխանության մեր աղբյուրները հայտնում են, որ նման մտադրություն կա, և եթե ֆորսմաժոր չլինի, ապա Փաշինյան-Էրդողան հանդիպումն իրականություն կդառնա»,–գրում է թերթը։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Փաշինյան  


Լրահոս