Ադրբեջանում մեկ րոպե լռությամբ հարգել են Հայրենական պատերազմի նահատակների հիշատակը
 Ադրբեջանում մեկ րոպե լռությամբ հարգել են Հայրենական պատերազմի նահատակների հիշատակը
12:42     27 09 2022    
Ադրբեջանում հարգել են Հայրենական պատերազմի նահատակների հիշատակը:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, ժամը 12:00-ին մեկ րոպե լռությամբ հարգվել է նահատակների հիշատակը։

Փողոցներով բոլոր տրանսպորտային միջոցների տեղաշարժը դադարեցվել է:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2020 թվականի դեկտեմբերի 2-ի կարգադրության համաձայն՝ ի նշան Հայրենական պատերազմում հերոսաբար մարտնչած և հանուն մեր երկրի տարածքային ամբողջականության իրենց կյանքը զոհաբերած մեր զինվորների և սպաների, բոլոր նահատակների նկատմամբ խորը հարգանքի՝ Ադրբեջանում ամեն տարի սեպտեմբերի 27-ը նշվում է որպես Հիշատակի օր։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայրենական-պատերազմ  


Լրահոս