Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ հայկական լրատվամիջոցներին հղումով, այս մասին հաղորդվում է ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության կայքում։
«Հայաստանում զգուշություն ցուցաբերեք զինված հակամարտության հետ կապված»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է ցանկացած ոչ էական ճանապարհորդություն կատարել Հայաստանի հինգ մարզեր:
«Գործողություններ.
- Խուսափեք այդ տարածքներից:
- Ուշադիր եղեք ձեր շրջապատից:
- Հետևեք տեղական լրատվամիջոցներին թարմացումներին:
- Հետևեք դեսպանատանը Facebook-ում և Twitter-ում:
- Ծանոթացեք Հայաստանի վերաբերյալ ԱՄՆ անվտանգության զեկույցին:
- Պատրաստեք ծրագիր՝ արտակարգ իրավիճակների դեպքում:
«Ուսումնասիրեեք ճանապարհորդի ստուգաթերթը», - ասվում է հաղորդագրության մեջ: