Zinvor.info-ի փոխանցմամբ՝ նամակում ասվում է.
«Հարգելի գագաթնաժողովի մասնակիցներ:
Եվրասիական տնտեսական գագաթնաժողովները հատուկ նշանակություն ունեն Եվրասիական տարածաշրջանում տնտեսական, քաղաքական հարաբերությունների զարգացման և ժողովուրդների միջև կապերի խորացման համար: Սեպտեմբերի 27-ին կատարված սադրանքը ավելի քան երեսուն տարի շարունակ պետական մակարդակով Հայաստանի կողմից իրականացվող ահաբեկչության և ագրեսիայի քաղաքականության շարունակությունն է: Կրկնում եմ, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է՝ մեր հին պատմական հողը: Հակամարտությունը պետք է լուծվի միայն մեր երկրի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և մեր սահմանների անձեռնմխելիության շրջանակներում:
Հաջողություն եմ մաղթում գագաթնաժողովի աշխատանքին»: