Իլհամ Ալիև. Լաչինի ազատագրումը պատմական իրադարձություն է
  Իլհամ Ալիև.  Լաչինի ազատագրումը պատմական իրադարձություն է
09:02     22 09 2022    
«Հայրենական պատերազմը մեր փառավոր պատմությունն է»:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Լաչին քաղաքում Ադրբեջանի դրոշը բարձրացնելուց հետո իր ելույթի ժամանակ։

Երկրի ղեկավարը նշել է, որ Լաչինի շրջանի և Լաչին քաղաքի ազատագրումը օկուպացիայից պատմական իրադարձություն է։

Նախագահի խոսքով, հայկական վանդալիզմի դրսևորումներ կան ամեն գյուղում, ամեն քաղաքում:

«Մենք նորից տեսնում ենք, որ Հայաստանը խաղաղություն չի ուզում, այն դեռ ապրում է ռևանշիստական գաղափարներով»,- ասել է պետության ղեկավարը։ «Ոչ ոք չի կարող մեզ հետ վերջնագրի լեզվով խոսել»:

Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Լաչինի բնակիչների առաջին խումբը կկարողանա վերադառնալ Լաչին քաղաք մինչև հաջորդ տարվա վերջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս