Երևանում բերման են ենթարկել զոհված զինծառայողների տասնյակ ծնողների
 Երևանում բերման են ենթարկել զոհված զինծառայողների տասնյակ ծնողների
14:20     21 09 2022    
Ոստիկանությունը Եռաբլուրից բերման է ենթարկվել 37 քաղաքացի:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 21-ի վաղ առավոտից ոստիկանական հսկայական ուժեր են կենտրոնացել Եռաբլուր զինվորական պանթեոնում: Առավոտյան ժամը 6-ից այստեղ են մեծ թվով անվտանգության աշխատակիցներ:

Կարմիր ու սեւբերետավորները շղթա էին կազմել: Ինչ-որ պահի կարմիր բերետավորները սկսեցին քաշքշելով բերման ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում կանանց, որոնք եկել էին խոչընդոտելու Նիկոլ Փաշինյանի այցը՝ Եռաբլուր:
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Երևան  


Լրահոս