Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։
Տեղեկատվության համաձայն՝ երկկողմ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ՄԱԿ-ի միջև փոխադարձ համագործակցությունը, գործողությունների հետագա ուղղությունները և տարածաշրջանում վերջին իրավիճակը։
Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող իրադարձությունների շուրջ։ Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել հրադադարի ռեժիմի պահպանման համար և ընդգծել, որ ՄԱԿ-ն աջակցում է երկու երկրների միջև լարվածությունը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր ջանքերին։ Նա նաև ընդգծել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության նվազեցման և կարգավորման գործընթացի կարևորությունը։
Գուտերեշը նշել է, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի հետ ունի համագործակցության օրինակելի հարաբերություններ, և կարևոր է այն խորացնել բոլոր ոլորտներում։
Գլխավոր քարտուղարն հայտարարել է, որ նա բարձր է գնահատում գլոբալ առումով նշանակալի նախաձեռնությունները, որոնք առաջ է քաշել Ադրբեջանը՝ որպես Չմիավորման շարժման նախագահ։