Ադրբեջանի ՌԾՈՒ-ում հրամանատարաշտաբային վարժանքներ են անցկացվում - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանի ՌԾՈՒ-ում հրամանատարաշտաբային վարժանքներ են անցկացվում -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
10:14     20 09 2022    
Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կողմից հաստատված 2022 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ Ռազմածովային ուժերում անցկացվում են հրամանատարաշտաբային վարժանքներ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով։

Վարժանքների մեկնարկի հետ կապված ճեպազրույցում՝ ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտր-ծովակալ Սուբհան Բեքիրովը լսել է՝ զորավարժությունների ընթացքի և առաջիկա անելիքների մասին զեկույցները։

Նշվել է, որ վարժանքների հիմնական նպատակն է՝ կատարելագործել հրամանատարների և շտաբի սպաների գործնական հմտությունները արագ որոշումներ կայացնելու և մարտական գործողությունների կազմակերպման ու անցկացման ընթացքում առաջացող տարբեր պայմաններում՝ առկա ուժերի արդյունավետ օգտագործման, այդ թվում՝ անձնակազմի գիտելիքների ու հմտությունների բարձրացման վերաբերյալ:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՌԾՈՒ  


Լրահոս