Ալեքսեյ Օվերչուկ. Տրանսպորտային կապերի բացումը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար
|
|
Ադրբեջանի և Հայաստանի միջև ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների բացումը պայմաններ կստեղծի՝ մոտ 4,5-5 միլիարդ դոլարի ռուսական ներդրումների ներհոսքի համար հայկական շուկա, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Ռուս-հայկական IX միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը։
|
«Վստահ ենք, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, որը նախատեսված է մեր ղեկավարների եռակողմ համաձայնագրերով, նոր հնարավորություններ կբացի Հայաստանի տնտեսական զարգացման և այստեղ նոր ներդրումների ներհոսքի համար։ Մեր գնահատականներով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների բացումը նախադրյալներ կստեղծի Հայաստան մոտ 4,5-5 միլիարդ դոլարի ռուսական ներդրումների ներհոսքի համար։ Մենք հասկանում ենք, թե ինչպիսին կարող են լինել այդ նախագծերը, երկար ժամանակ քննարկել ենք դրանք մեր բիզնեսի հետ»,- նրա խոսքերը մեջբերված են կառավարության կայքում հրապարակված ելույթի սղագրում։
Հեշթեգներ.
Օվերչուկ
Հայաստան