Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը
 Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը
12:37     16 09 2022    
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է՝ Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ հայկական լրատվամիջոցներին հղումով, այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Փաշինյանն ընդգծել է, որ չնայած սահմանին համեմատաբար հանգիստ իրավիճակին, լարվածությունը պահպանվում է։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի դիմելու կապակցությամբ ընդունված որոշումների կատարման հետ կապված հարցեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Պուտին  


Լրահոս