Փաշինյանը և Բլինկենը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը
 Փաշինյանը և Բլինկենը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը
11:21     16 09 2022    
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ, որի ընթացքում քննարկվել է հանրապետության սահմանին տիրող իրավիճակը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Ըստ տեղեկությունների՝ կողմերը զրույց են ունեցել սեպտեմբերի 15-ին։

«Պետքարտուղարը հաստատել է մեր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին՝ հիմնախնդիրների խաղաղ կարգավորման հարցում»,-ասել է Փրայսը, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքը։

Բլինկենի խոսքով՝ դիվանագիտությունը խնդրի լուծման համար միակ ճանապարհն է։ Պետքարտուղարը վստահեցրել է, որ անձամբ է զբաղվելու այս թեմայով։
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Բլինկեն  


Լրահոս