Սահմանին նոր մարտերից հետո մոտ 20 հայ զինվոր գերի է ընկել
 Սահմանին նոր մարտերից հետո մոտ 20 հայ զինվոր գերի է ընկել
14:33     15 09 2022    
Սեպտեմբերի 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած նոր էսկալացիայի արդյունքում հայ գերիների թիվը կարող է կազմել մոտ 20 մարդ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին «Հրապարակ» թերթին ասել է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Նոր գերիների հետ կապված ուսումնասիրվում են տեսանյութեր՝ պարզելու նրանց ինքնությունը, Կարմիր Խաչը նույնպես տվյալներ է հավաքում հարազատների հայտարարությունների հիման վրա։ Դրա համար էլ, նրանք, ովքեր ճանաչում են իրենց հարազաներին այս տեսանյութերում, պետք է կապ հաստատեն Կարմիր Խաչի հետ»,- հավելել նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայ-զինվոր   Գերի  


Լրահոս