Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն, այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է՝ ռուս հասարակական գործիչ, քաղաքագետ, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Մարկովը։
Մարկովն ընդգծում է, որ Հայաստանն այդպես էլ իր զորքերն ամբողջությամբ դուրս չի բերել Ղարաբաղից:
Քաղաքագետը նշում է նաև, որ տրանսպորտային միջանցքները դեռ չեն բացվել.
«Դրանցից ամենակարևորը Զանգեզուրի միջանցքն է, որը պետք է անցնի Հայաստանի տարածքով՝ Թուրքիա-Նախչըվան-Զանգեզուր-Ադրբեջան-Ռուսաստան տարածքի հիմքերով:
Հայաստանը ձգձգում է սահմանի սահմանագծումն ու սահմանազատումը.
Ղարաբաղի տարածքի մի մասը, որտեղ հայեր են ապրում, ոչ մի վերաինտեգրում Ադրբեջանին չի իրականացնում։ Ոչ մի փոխզիջում այնտեղ չի մշակվել։
Քանի դեռ այս հարցերը չեն լուծվել, պատերազմական գործողությունները ժամանակ առ ժամանակ կվերսկսվեն»,- նշում է քաղաքագետը։