Փաշինյան. Հայաստանը տվել է 49 զոհ
  Փաշինյան.  Հայաստանը տվել է 49 զոհ
13:10     13 09 2022    
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ հայկական կողմը, նախնական տվյալներով, տվել է 49 զոհ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետը նշել է, որ թվերը վերջնական չեն, և կորուստների մասին տվյալները ճշտվում են։

Փաշինյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ նշել է նաև, որ ռազմական գործողությունների ինտենսիվությունն այժմ նվազել է, բայց իրավիճակը շարունակում է ծանր մնալ մեկ-երկու ուղղությամբ։ Նա հիշեցրել է, որ Հայաստանն արդեն դիմել է ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ին։ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի դիմումի հիման վրա անցկացվում է ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։

Նշենք, որ մեր տվյալներով՝ Երևանի կողմից ձեռնարկված սադրանքի արդյունքում հայկական կողմը կորցրել է մինչև 200 միայն սպանված։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Փաշինյան  


Լրահոս