Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել հինգ հայ զինծառայողների
 Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել հինգ հայ զինծառայողների
09:17     09 09 2022    
Ղեկավարվելով հումանիզմի սկզբունքներով՝ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել ևս հինգ հայ զինծառայողների:

Այս մասին հայտնել են Ադրբեջանի Գերիների, անհայտ կորածների և պատանդների գործերով պետական հանձնաժողովից, փոխանցում է Zinvor.info-ն:

Նշվում է, որ 2022 թվականի օգոստոսի 31-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձեռք բերված երկկողմ պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 8-ին հայ-ադրբեջանական պետական սահմանին Ադրբեջանի կողմից Հայաստանին է փոխանցվել 5 հայ զինծառայող.

1.Աղրամանյան Մարտին Մուշեղի, ծնվ. 28.05.1996թ., ՀՀ քաղաքացի,

2.Գևորգյան Աշոտ Արտակի, ծնվ. 30.06.1998թ., ՀՀ քաղաքացի,

3.Գրիգորյան Ֆելիքս Արտաշեսի, ծնվ. 23.12.1996թ., ՀՀ քաղաքացի,

4.Մանուկյան Վարազդատ Անուշավանի, ծնվ. 07.07.1990թ, ՀՀ քաղաքացի,

5.Հովսեփյան Էդիկ Տիգրանի, ծնվ. 02.08.1999թ, ՀՀ քաղաքացի:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս