Ադրբեջանական բանակը կօգտագործի թուրքական ընկերության ծրագրային ապահովումը
 Ադրբեջանական բանակը կօգտագործի թուրքական ընկերության ծրագրային ապահովումը
18:11     08 09 2022    
Ադրբեջանը կօգտագործի թուրքական HAVELSAN ընկերության ռազմական ծրագրային ապահովումը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Բաքվում անցկացվող ADEX 4-րդ ցուցահանդեսի շրջանակներում Anadolu գործակալությանը ասել է «HAVELSAN Azərbaycan»-ի ղեկավար Էրխան Աբդուլլահ Կանաթը։

Նա նշել է, որ այս ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են և շուտով կավարտվեն։

«Շարունակվում են քննարկումները Ադրբեջանի տարբեր հրամանատարությունների հետ, մասնավորապես, աշխատանքներ են տարվում ծովում Ադրբեջանի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ»,- հավելել է Էրխան Աբդուլլահ Կանաթը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջանական-բանակ   ADEX  


Լրահոս