Ադրբեջանում շարունակվում են «TurAz Qartalı - 2022» զորավարժությունները
 Ադրբեջանում շարունակվում են «TurAz Qartalı - 2022» զորավարժությունները
11:56     08 09 2022    
Ադրբեջանում անցկացվող «TurAz Qartalı - 2022» համատեղ մարտավարաթռիչքային զորավարժությունների պլանի համաձայն՝ իրականացվել են հերթական ուսումնավարժական թռիչքները։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Զորավարժությունների սցենարի համաձայն՝ ռազմական օդաչուները հաջողությամբ կատարել են պայմանական հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգերից խուսափելու և ցամաքային թիրախներին օդային հարվածներ հասցնելու առաջադրանքներ։

Թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարաթռիչքային զորավարժությունները շարունակվում են:


Zinvor.info

Հեշթեգներ. TurAzQartalı-2022  


Լրահոս