«TurAz Qartalı - 2022» զորավարժություններում մարտական ինքնաթիռներով թռիչքներ են իրականացվել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
 «TurAz Qartalı - 2022» զորավարժություններում մարտական ինքնաթիռներով թռիչքներ են իրականացվել.  ԼՈՒՍԱՆԿԱՐ
12:01     07 09 2022    
«TurAz Qartalı - 2022» համատեղ մարտավարաթռիչքային վարժանքներում մարտական ինքնաթիռներով թռիչքներ են իրականացվել՝ տարածքին ծանոթանալու նպատակով։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը, զորավարժությունների պլանին համաձայն՝ այնուհետ օպերատիվ թռիչքներ են իրականացվել։

Թռիչքներից առաջ ճեպազրույց է անցկացվել գործողության պլանի, եղանակային պայմանների և այլ տեխնիկական հարցերի վերաբերյալ։

Ըստ պլանի՝ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների (ՌՊՄ) կիրառմամբ իրականացվել են պայմանական հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգերից խուսափելու և խաբուսիկ մանևրներով ցամաքային թիրախների ոչնչացման առաջադրանքներ:

Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական օդաչուները դրսևորել են բարձր պրոֆեսիոնալիզմ և հաջողությամբ կատարել իրենց առջև դրված բոլոր առաջադրանքները։
Zinvor.info

Հեշթեգներ. TurAzQartalı-2022  


Լրահոս