Իլհամ Ալիև. Այսօր իտալա-ադրբեջանական հարաբերությունների նոր էջ է բացվում
  Իլհամ Ալիև.  Այսօր իտալա-ադրբեջանական հարաբերությունների նոր էջ է բացվում
12:04     02 09 2022    
Սեպտեմբերի 1-ին Հռոմում իտալա-ադրբեջանական համալսարանում համագործակցության շրջանակի սահմանման, ֆակուլտետների և ծրագրերի ստեղծման կապակցությամբ տեղի է ունեցել ADA համալսարանի և իտալական հինգ առաջատար բուհերի՝ Լուիս Գվիդո Կարլի համալսարանի, Հռոմի Սապիենցա համալսարանի, Թուրինի պոլիտեխնիկական համալսարանի, Բոլոնիայի համալսարանի, Միլանի պոլիտեխնիկական համալսարանի միջև ստորագրված ակադեմիական համագործակցության պայմանագրերի փոխանակման արարողությունը:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով պետության ղեկավարի պաշտոնական կայքին, փաստաթղթերի փոխանակումից հետո ելույթ է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։

Իր ելույթում Իլհամ Ալիևն ասել է.

Իտալիայի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության երկու փաստաթուղթ է ստորագրվել։ Մենք ամուր քաղաքական և տնտեսական կապեր ենք հաստատել։ Իտալիան Ադրբեջանի առաջին առևտրային գործընկերն է։ Անցյալ տարի մեր ապրանքաշրջանառությունը կազմել է 9,6 մլրդ, իսկ այս տարվա առաջին յոթ ամսում այն հասել է 11 մլրդ դոլարի։

Այսօրվա արարողությունը վկայում է, որ ապագայում մենք հանդես ենք գալու որպես ռազմավարական գործընկերներ նաև կրթության ոլորտում։ Գաղտնիք չէ, որ ցանկացած երկրի զարգացումը պայմանավորված է ոչ թե բնական ռեսուրսներով, այլ գիտելիքով, գրագիտությամբ, տեխնոլոգիական առաջընթացով։ Ադրբեջանում բնական ռեսուրսներից ստացված եկամուտները ուղղում ենք մարդկային կապիտալի զարգացմանը, այսօրվա միջոցառումը դրա վառ ապացույցն է։ Միաժամանակ, վստահ եմ, որ Իտալա-ադրբեջանական համալսարանը կդառնա իտալա-ադրբեջանական բարեկամության կենտրոնը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս