Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական մամուլին, այս մասին տեղեկատվություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն:
Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Ղարաբաղում տիրող իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին լարվածությունը։
«Նախարարը հիշեցրել է, որ իր երկիրը մեծ ուշադրությամբ հետևում է իրավիճակի հետ կապված զարգացումներին, ինչի մասին վկայում է օգոստոսի 4-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը։ Նա հորդորել է բոլոր հարցերը լուծել բացառապես բանակցությունների միջոցով։ Նախարարը նաև նշել է, որ, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 8-ի եռակողմ հայտարարության՝ Ղարաբաղի և Հայաստանի միջև հաղորդակցությունը պահպանելու համար ցանկալի է կողմերի միջև համաձայնություն ձեռք բերել Լաչինի միջանցքին զուգահեռ նոր երթուղու վերաբերյալ», - ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: