Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունում։
Պետությունների ղեկավարները շարունակել են քննարկել 2020 և 2021 թվականների եռակողմ համաձայնագրերի կատարման շուրջ ստեղծված իրավիճակը։
«Վերահաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը: Նշվել է տարածաշրջանում կայունության ապահովման գործում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դերը»,- ասված է հայտարարությունում։