ՄԻԵԴ-ը մերժել է Հայաստանի բողոքը Ֆարուխի բարձունքի հետ կապված
 ՄԻԵԴ-ը մերժել է Հայաստանի բողոքը Ֆարուխի բարձունքի հետ կապված
09:08     25 08 2022    
Հայաստանը պարբերաբար անհասկանալի բողոքներ է ուղարկում Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Այս մասին Zinvor.info-յին ասել է Ադրբեջանի Գերագույն դատարանի նախագահի տեղակալ Չինգիզ Ասկերովը։

«Այս տարվա մարտին Հայաստանը բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ֆարուխի բարձունքը մեր վերահսկողության տակ հանձնելու վերաբերյալ։ Նշվում էր, որ իբր Ադրբեջանը վտարել է տեղի բնակչությանը։ Եվրոպական դատարանը չի բավարարել նրանց բողոքը։

Հայաստանը նաև բողոքներ է ուղարկել Եվրոպական դատարան՝ Ադրբեջան տեղափոխված հայկական հանցավոր խմբի անդամներին մեր երկրում ձերբակալելու և դատելու վերաբերյալ։ ՄԻԵԴ-ը նույնպես մերժել է այս բողոքները»,- նշել է Չ.Ասկերովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ՄԻԵԴ  


Լրահոս