Գրիգորյանի գրասենյակ. Սահմանազատման հանձնաժողովի ներկայացուցիչները կհանդիպեն օգոստոսի վերջին
 Գրիգորյանի գրասենյակ.  Սահմանազատման հանձնաժողովի ներկայացուցիչները կհանդիպեն օգոստոսի վերջին
18:11     23 08 2022    
Օգոստոսին Մոսկվայում նախատեսված է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման և անվտանգության հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպումը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայկական ԶԼՄ-ներին հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

«Հարցերի առանձին օրակարգ այս պահին որոշված չէ»,- ասել են գրասենյակից։

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը։ Սա Գրիգորյանի և Մուստաֆաևի առաջին բանակցություններն էին սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում։
Zinvor.info

Հեշթեգներ. Գրիգորյան   Հայաստան  


Լրահոս