Արտերկրում բնակվող ադրբեջանցի երիտասարդները դատապարտել են Լաչինում հայերի կողմից անտառների հրկիզումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արտերկրում բնակվող ադրբեջանցի երիտասարդները դատապարտել են Լաչինում հայերի կողմից անտառների հրկիզումը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
12:45     23 08 2022    
Համայն աշխարհի ադրբեջանցիները խստորեն դատապարտում են Զաբուխ գյուղում տների և Լաչին-Զաբուխ ճանապարհի երկայնքով անտառների հրկիզումը հայերի կողմից, որոնք 1992 թվականին այս տարածքների օկուպացումից հետո Հայաստանի կողմից ապօրինաբար վերաբնակեցվել էին Լաչինի շրջանում:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեում։

Վրաստանում գործող «Real News Media»-ի ղեկավար Ալմազ Նադիրօղլուի նախաձեռնությամբ անցկացվել է «Դադարեցրե՛ք հայերի կողմից իրականացված էկոլոգիական ցեղասպանությունը» խորագրով ակցիա (#StopArmenianEcocide): Ակցիայի հիմնական նպատակն է տեղեկացնել համաշխարհային հանրությանը Լաչինում հայերի կողմից իրականացվող վանդալիզմի մասին։

Տեսանյութում ադրբեջանցի երիտասարդները ԱՄՆ-ից, Կանադայից, Իռլանդիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Վրաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ուզբեկստանից և Հարավային Կորեայից իրենց բնակվող երկրների պետական լեզվով դիմում են համաշխարհային հանրությանը «Դադարեցրե՛ք հայկական ահաբեկչությունը», «Ո՛չ ասեք հայերի կողմից իրականացվող բնապահպանական ցեղասպանությանը» և այլ կոչերով։

Zinvor.info

Հեշթեգներ. Լաչին   Ադրբեջան  


Լրահոս