Թուրքիայում բուժվող պատերազմի մասնակիցները վերադարձել են Ադրբեջան
 Թուրքիայում բուժվող պատերազմի մասնակիցները վերադարձել են Ադրբեջան
12:33     20 08 2022    
YAŞAT հիմնադրամը շարունակում է աջակցություն ցուցաբերել Հայրենական պատերազմի մասնակիցների բուժման հարցում։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են հիմնադրամում։

Թուրքիայում բուժվող Քյամրան Գեյբալիևն ու Ագիլ Ահմեդովը վերադարձել են Ադրբեջան։

Նշվել է, որ Գեյբալիևը եղբայրական երկրում բուժօգնություն է ստացել մեկ տարի հինգ ամիս։

Իսկ ծանր վիրավոր Հաֆիզ Բայրամովին ուղարկել են Թուրքիա։

Եղբայրական երկրում մինչ օրս արդեն բուժվել է պատերազմի 174 վետերան, որոնցից 155-ը վերադարձել է հայրենիք։ Առաջիկա ամիսների համար նրանց դեղորայք է տրամադրում YAŞAT-ը։
Zinvor.info

Հեշթեգներ. YAŞAT   Ադրբեջան  


Լրահոս